Aerial view of a fishery-solar hybrid photovoltaic power station at Tiangang Lake in Suqian, Jiangsu Province of China. (Photo by Xu Changliang/Visual China Group via Getty Images)
Կորոնավիրուսի պատճառով հունվար-փետրվար ամիսներին Չինաստանի կողմից արդյունաբերության ոլորտում կիրառված սահմանափակումների հետևանքով էներգիայի արտադրության բոլոր տեսակները անկում ապրեցին՝ ի համեմատ անցյալ տարվա ցուցանիշների, բացի մեկից:
Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի հաղորդմամբ էականորեն նվազել է ջերմային էներգիան և հիդրոէներգիան, ատոմային էներգիան և հողմային էներգիան նվազել են ավելի քիչ, իսկ արևային էներգիայի արտադրությունը սրընթաց աճ է գրանցել. այն աճել է 12 տոկոսով:
Վերջինիս վերաբերյալ Բյուրոյի կողմից չի ներկայացվել որևէ բացատրություն, ոչ էլ որևէ ուսումնասիրություն է կատարվել, սակայն վերլուծաբաններից մեկը կանխատեսել էր սա.
«Ինչ վերաբերվում է էլեկտրամատակարարմանը, մենք կարծում ենք, որ հիմնական ծանրաբեռնվածությունը կրող արտադրական ռեսուրսները, այնպիսիք, ինչպիսիք են ածխային, ատոմային էներգիան և գազի հիման վրա աշխատող համակցված ջերմային և էլեկտրական էներգիան, ավելի կթուլանան, քան սպասվում էր, քանի որ ածխային էլեկտրակայանները կտուժեն առավելապես աշխատանքային ժամերին», - գրել էր IHS Markit-ի համաշխարհային էներգետիկայի և վերականգնվող էներգետիկայի գծով փոխնախագահ Սիջոու Ջոուն:
«Վերականգնվող արտադրության ծավալը էականորեն չի փոփոխվի դիսպետչերիզացիայի բացակայության և չինական էներգոհամակարգում արտոնյալ կարգավիճակ չունենալու պատճառով», - գրել էր նա:
Աղբյուրը՝ Forbes