Հվ. Կորեայում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աղբատար մեքենայի փորձարկումները

03 Հունվար, 2021

Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները։

5 տոննա բեռնատարողությամբ մեքենան մշակվում է 2017 թվականից յոթ պետական և մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Hyundai Motors ընկերության մասնակցությամբ: Նախագծի արժեքը կազմել է 9,2 մլն դոլար:

Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս ամբողջությամբ վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ: 

Աղբյուրը՝ Yonhap News Agency

Այլ լուրեր