Ռուսաստանը կարող է առաջատար դիրքեր զբաղեցնել «կանաչ» ջրածնի արտադրության մեջ, հայտարարել է Միջազգային արեգակնային դաշինքի (ISA) ղեկավար Աջայ Մաթուրը:
РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում դաշինքը համարում է վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը համարում է «կանաչ» ջրածինը, որն անջատվում է ջրի մոլեկուլներից արևային էներգիայի շնորհիվ։ Միևնույն ժամանակ, այն հեշտ է տեղափոխել և հարմար է օգտագործել տրանսպորտի և արդյունաբերության մեջ:
Միջազգային արեգակնային դաշինքը տրամադրում է հարթակ` արևային ռեսուրսներով հարուստ երկրների միջև համագործակցության զարգացման համար` արևային էներգիայի օգտագործման և զարգացման համընդհանուր նպատակներին հասնելու համար:
Աղբյուրը՝ РИА Новости