Ատլանտյան հոսանքների կանգառը մուսոնները կդարձնի անկանխատեսելի

07 Հոկտեմբեր, 2024
Պատկերը՝ Kelly Cheng via Getty Images

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Գոլֆստրիմի և Ատլանտյան օվկիանոսի այլ հոսանքների դադարեցումը հսկայական տեղաշարժեր կառաջացնի արևադարձային գոտու մուսոնային համակարգերում։ Արդյունքը զգացնել կտա առնվազն 100 տարի։

Գոլֆստրիմը Atlantic Meridional Overturning Circulation (AMOC) համակարգի մասն է, որը տաք, աղի ջրային զանգվածներ է տեղափոխում հարավից դեպի հյուսիս՝ Ատլանտյան օվկիանոս:

Գլոբալ տաքացումը սպառնում է AMOC-ին, քանի որ այն հալեցնում է սառցադաշտերը և սառցաշերտերը, որոնք հետո թարմ ջուր են մղում դեպի օվկիանոս: Սա նոսրացնում է ջրի վերին շերտերի աղիությունը և թույլ չի տալիս սուզվել դեպի օվկիանոսի հատակ, որտեղ նրանք սովորաբար շրջանառությունը մղում են դեպի հարավ:

Եթե AMOC-ը դանդաղի կամ կանգ առնի, այն նույն ջերմությունը չի մատակարարի Հյուսիսային կիսագնդին, ինչը նշանակում է, որ այնտեղ ծովի ջերմաստիճանը կնվազի: Գիտնականների պնդմամբ՝ եթե Հյուսիսային կիսագունդը ցրտի, Երկրի ամենաշոգ վայրերը կտեղափոխվեն ավելի հարավ:

Կլիմայական մոդելները ցույց են տվել, որ եթե AMOC-ը «փլուզվի», արևադարձային շրջաններում մուսոնային կլիման կդառնա անկանխատեսելի: Սա կազդի բնության և գյուղատնտեսության վրա: Օրինակ, շրջանառության կորուստը կարող է պատճառ դառնալ, որ անձրևների սեզոնը գա սովորականից երեք ամիս ուշ: Հետազոտողների կարծիքով՝ համակարգը աստիճանաբար կվերադառնա իր նախկին վիճակին, սակայն դրա համար կպահանջվի առնվազն 100 տարի։

Աղբյուր՝ Earth’s Future

Պատկերը՝ Kelly Cheng via Getty Images

Այլ լուրեր