Lightyear ընկերությունը կստեղծի արևային մարտկոցով աշխարհում առաջին սերիական մեքենան

08 Օգոստոս, 2022
Պատկերը՝ The Lightyear 0. Lightyear/lightyear.one

Հոլանդական Lightyear ընկերությունը հայտարարել է, որ աշնանը կսկսի արևային մարտկոցներով հագեցած աշխարհում առաջին սերիական արտադրության ավտոմեքենայի արտադրությունը։  

Ընկերությունը պնդում է, որ մեքենան կկարողանա ընթանալ 624,4 կմ առանց կանգառի, իսկ արևային մարտկոցներից լրացուցիչ հեռահարությունը կկազմի օրական մինչև 70.8 կմ. դա մի փոքր ավելի է Tesla Model 3-ից և զգալիորեն գերազանցում է Kia Niro Long Range-ի նույն ցուցանիշը:     

Lightyear 0-ն շատ նմանություններ ունի Lightyear One-ի նախատիպի հետ, որը ներկայացվել էր երկու տարի առաջ, բայց ավելի փոքր մարտկոցով կարող է ավելին անել։ Այս մասին պատմել է ընկերության գործադիր տնօրեն  Լեքս Հոֆսլոթը։

Աղբյուրը՝ CNN

Պատկերը՝  The Lightyear 0. Lightyear/lightyear.one


Այլ լուրեր