Չինաստանում սկսվել է աշխարհի ամենախորը հորատանցքերից մեկի հորատումը

30 Հոկտեմբեր, 2023
Պատկերը՝ Xinhua/Li Xiang/EPA

Չինաստանը սկսել է աշխարհի ամենախորը հորատանցքի հորատումը, որն իրականացվում է Սինցզյան-Ույգուր նահանգի Թարիմ անապատում: Հորատանցքի պլանավորված խորությունը հասնում է 11 100 մետրի։ Աշխատանքը նախատեսվում է իրականացնել 1,5 տարում։

Գերխորը հետազոտական հորատանցքը գիտնականներին հնարավորություն կտա ուսումնասիրել երկրի ներքին կառուցվածքն ու էվոլյուցիան, ինչպես նաև  տվյալներ կտրամադրի երկրաբաններին։

Հորատումը հեշտ խնդիր չէ։ 2000 տոննայից ավելի կշռող սարքավորումները նախատեսված են մինչև 200 աստիճան Ցելսիուսի և 1300 մթնոլորտային ճնշման համար։   

Սինցզյան-Ույգուր շրջանը հայտնի է հանքանյութերի ու նավթի հարուստ պաշարներով։ Միայն վերջերս հայտնաբերվել են նավթի եւ գազի զգալի պաշարներ 8500 մետր խորությամբ հետախուզական հորատման ժամանակ:

Աղբյուրը՝ The Guardian

Պատկերը՝ Xinhua/Li Xiang/EPA

Այլ լուրեր