Չեռնոբիլը ունի նոր էլեկտրակայան, բայց այս անգամ այն արևային է

03 Դեկտեմբեր, 2018

Չեռնոբիլի էլեկտրակայանը ակտիվ չէ 2000թ.-ից: Ատոմային ռեակտորները շարունակում էին աշխատել մինչև 20-րդ դարի վերջը նույնիսկ 1986թ.-ի հայտնի տխրահռչակ աղետից հետո: Այնուամենայնիվ, 18 տարիների ընթացքում Չեռնոբիլը լքված անապատ էր միայն: Սակայն, վերջերս ավարտված ծրագիրը փոխեց դա, և ի շնորհիվ տեղադրված 3800 արևային վահանակների՝ Չեռնոբիլը կրկին կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային:

Երկու տարի առաջ մի քանի ընկերություններ առաջարկեցին Չեռնոբիլում կառուցել արևային ֆերմա: Թղթի վրա այն իմաստալից էր. հողը որևէ այլ բանի համար պիտանի չէր, էներգիա արտադրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մեծ մասը մինչ այդ գտվում էին ատոմակայանում: Պոտենցիալը ամբողջությամբ օգտագործելու համար Ընկերությանը մնում էր միացնել արևային վահանակները նոր էլեկտրացանցին:

Ֆերմայի ինքնարժեքը կազմում է մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար և այն մատակարարում է երկրին 1 մեգավատտ էլեկտրաէներգիա, որը բավարար է 2000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Վերջնական նպատակն է կայանում արտադրել մոտ 100 մեգավատտ էլեկտրաէներգիա:

Այլ լուրեր