National Geographic (Ազգային աշխարհագրական) ընկերությունը փոխում է աշխարհի քարտեզը։ 130 տարի գործունեություն ծավալող աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող գիտական և կրթական կազմակերպություններից մեկը հայտարարել է, որ Անտարկտիդայի շուրջ ջրերն այժմ կկոչվեն Հարավային օվկիանոս՝ դառնալով մոլորակի հինգերորդ օվկիանոսը։
«Գիտնականները վաղուց են ճանաչել Հարավային օվկիանոսի գոյության փաստը, բայց քանի որ դրա վերաբերյալ միջազգային ոչ մի արձանագրություն չկար, մենք երբեք պաշտոնապես այն չենք ճանաչել», - ասել է National Geographic ընկերության աշխարհագրագետ Ալեքս Թեյթը։
1915 թվականին, երբ երկրի բնակիչներն սկսեցին քարտեզներ կազմել, National Geographic-ի քարտեզագիրները երկրի վրա տարանջատել են 4 օվկիանոսներ՝ Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները։
Պատմականորեն, Անտարկտիդայի շուրջ գտնվող ջրերը դիտարկվում էին որպես Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների շարունակություն, սակայն վերջին տարիներին գիտնականներն ուսումնասիրել են այդ ջրերի եզակի բնույթը՝ նշելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երկրի կլիմայի համար։
Աղբյուրը՝ National Geographic