Ամերիկացի հետազոտողները մտադիր են կատարելագործել ատոմային ժամացույցների գոյություն ունեցող մոդելները, որպեսզի առավել հստակ չափեն վայրկյանի տևողությունը: Գոյություն ունեցող մոդելներն աշխատում են՝ հաշվելով ցեզիումի իզոտոպի մասնիկների ռեզոնանսը: 60 տարվա ընթացքում այդ մեթոդն են կիրառում ժամանակի չափման համար, սակայն այն կարելի է կատարելագործել:
Գիտնականներն առաջարկում են ատոմի տատանումները չափել տեսանելի սպեկտրի ազդեցության տակ, ինչը թույլ կտա առավել ճշգրիտ չափել վայրկյանի տևողությունը:
Առայժմ խոսքը տեսական մշակումների մասին է, քանի որ կիրառման համար բազմաթիվ տեխնիկական հարցեր կան լուծելու:
Գիտնականները հույս ունեն, որ նման տեխնոլոգիա կկիրառվի, և դրա օգնությամբ հնարավոր կլինի արձանագրել հիպոտեթիկ երևույթները, այդ թվում՝ Մեծ պայթյունից առաջացած գրավիտացիոն ալիքների հետքերը:
Աղբյուրը՝ The New York Times
Պատկերը՝ Burrus/NIST