Մեծ Բրիտանիայի էներգետիկայի, բիզնեսի և արդյունաբերության հարցերով նախարար Գրանտ Շափսը պատրաստվում է բարձրացնել Great British Nuclear (GBN) մարմնի ստեղծման հարցը, որի միջոցով ենթադրվում է եռապատկել ատոմային էներգիայի արտադրության ծավալները։
Այս ռազմավարության նպատակը միջուկային էներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է մինչև 24 ԳՎտ։ Ծրագրվում է նման ցուցանիշների հասնել մինչև 2050 թվականը։
GBN-ը պատասխանատու կլինի 20-30 փոքր մոդուլային ռեակտորներից կազմված ցանցի զարգացման համար։ Արդյունքում՝ միջուկային աղբյուրներից ստացված էներգիան կկազմի Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի սպառման 25 տոկոսը։
Նախնական հաշվարկներով՝ ծրագրի իրականացման համար կպահանջվի 500 մլն. ֆունտ ստեռլինգ
Աղբյուրը՝ The Times