Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր ծառայողական ավտոմեքենա է ձեռք բերել: Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարն անցել է ջրածնային Toyota Mirai սեդանին` այդպիսով ուշադրություն հրավիրելով բնապահպանական խնդիրների վրա: Mirai-ն արդիականացվել է հատուկ պոնտիֆիկոսի համար. ավտոմեքենան զրկվել է տանիքի մի մասից, ձեռք է բերել հատուկ շրջանակ եւ ոտնատեղ` անվտանգության աշխատակիցների համար:
Շփոթել «պապամոբիլը» սովորական Toyota Mirai-ի հետ անհնար է. պոնտիֆիկոսի համար ավտոմեքենան տարբերվում է վերադասավորված սրահով, երկրորդ շարքի նստատեղերի փոխարեն բարձր պատվանդանի վրա մի նստատեղ է տեղադրված, սովորական տանիքը բացակայում է, փոխարենը հավաքված է ապակե ծածկ:
Ինտերյերն օգտապաշտական է. ներսում չկա ոչ մի շքեղ տարր, նյութերը պրակտիկ են, էլեկտրական կարգավորիչներ չկան: Կարելի է նշել միայն քաշվող սանդուղքը` բարձրանալ եւ իջնելը հեշտացնելու համար, ինչպես նաեւ արմնկակալները: Հանդիսավոր արարողությունների ընթացքում Հռոմի Պապը կարող է շփվել հավատացյալների հետ կանգնած՝ բռնաձողից բռնված:
Հռոմի Պապի Toyota Mirai-ն տեխնիկապես չի տարբերվում սովորական սեդաններից: Ավտոմեքենան շարժի է գցում 154 ուժային սարքավորումը (335 նմ), վառելիքի բաքի տարողությունը թույլ է տալիս լիցքավորել բաքը 5կգ ջրածնով, որը բավարար է 500 կմ վազքի համար: Վատիկանում ջրածնի լիցքավորման կայաններ չկան (մոտակա 15 կմ շառավղով), սակայն վերջին հանգամանքը ամենևին չի անհանգստացնում պոնտիֆիկոսին:
Աղբյուրը՝ news.am