Գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերել են մարդածին ակտիվության նշանակալի ազդեցություն մոլորակի մյուս կենդանի ներկայացուցիչների զարգացման ու էվոլյուցիայի վրա: Պարզվել է, որ մարդու գործունեությունն արագացնում է բույսերի ու կենդանիների էվոլյուցիայի գործընթացը:
Գիտնականների կարծիքով՝ մարդու ազդեցությունը զգալիորեն և ուղղակի կերպով փոխում է կենդանի արարածների կյանքը: Օրինակ՝ օժանդակ գործոնները, ինչպես կլիմայի փոփոխությունը, բացասաբար են ազդում կենսոլորտի ներկայացուցիչների կյանքի վրա, սակայն դրանք ազդում են ոչ այնքան ուժգին, որքան անմիջական գործոնները:
Պարզվել է, որ մարդու հարևանությամբ բույսերի ու կենդանիների գտնվելը ստիպում է նրանց փոխվել ու զարգանալ: Օրինակ՝ որոշ բույսեր դառնում են ավելի մուգ երանգավորման արդյունաբերական քաղաքներում, իսկ կենդանիները դառնում են փոքր չափերի որսորդներին չգրավելու համար:
Հետազոտության հեղինակները եզրահանգել են, որ մարդածին ակտիվությունը չի կարող վերացնել Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածներին: Ընդսմին, այն բացասաբար է ազդում Երկրի կենսոլորտի վրա, սակայն միշտ գոյություն կունենան տեսակներ, որոնք ունակ են արագորեն հարմարվելու սրընթաց փոփոխություններին կյանքի սովորական ընթացքի ժամանակ:
Գիտաշխատության արդյունքները ցույց են տալիս, որ էվոլյուցիան կանգ չի առնում ժամանակի ընթացքում: Ընդհակառակը, որոշ դեպքերում այն տեղի է ունենում անգամ ավելի արագ, քան ենթադրվում էր ավելի վաղ:
Աղբյուրը՝ The New York Times
Պատկերը՝ Antoine Maillard/NYT