Նավթի գներն ընկել է 30%-ով

09 Մարտ, 2020

The huge sell-off follows the collapse of Saudi Arabia’s oil-cutting alliance on Friday © AFP via Getty Images

Նավթի գներն ընկան գրեթե մեկ երրորդով այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան սկսեց ագրեսիվ գնային պատերազմ վարել, ինչն էլ հանգեցրեց ֆոնդային շուկաների կտրուկ անկման և միևնույն ժամանակ խթանեց պետական պարտատոմսերի աճը, քանզի ներդրողները ապաստան էին փնտրում:

Պարսից Ծոցի 1991թ. պատերազմից ի վեր նավթը մոտ էր իր ամենակտրուկ մեկօրյա անկմանը Սաուդյան Արաբիայի քայլից հետո, ով սպառնում է նավթային շուկան լցնել պաշարներով այնպես, ինչպես կորոնավիրուսի բռնկումը ստեղծում է պահանջարկ:

Երկրի նավթային քաղաքականությանը ծանոթ երկու անձանց խոսքերով Սաուդյան Արաբիան պատրաստվում է ավելացնել արդյունահանումը և առաջարկել իր նավթը մեծ զեղչերով, որպեսզի հաջորդ ամսվա ընթացքում ներգրավի նոր հաճախորդներ:

Նավթի գներն ընկել են 30 տոկոսով, սակայն քիչ ուշ  Brent-ը շատ քիչ կրճատել է կորուստները՝ ամրագրելով կորուստները 25,2%՝ մինչև 33,90 ԱՄՆ դոլար 1 բարելի համար, մինչդեռ West Texas Intermediate վաճառքը ընկել է 27,3 %-ով՝ մինչև 30,00 ԱՄՆ դոլար 1 բարելի համար:

Աղբյուրը՝ Financial Times

Այլ լուրեր