РИА Новости
Իրաքի նավթի նախարար Իհսան Աբդ Ալ-Ջաբարն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների արդյունքումարդեն այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբին նավթի գինը կհասնի բարելի դիմաց 60 ամերիկյան դոլարի:
Նավթի գները տարին սկսեցին զգալի աճով, որը պայմանավորված էր պատվաստանյութերի նկատմամբ լավատեսությամբ, OPEC + կազմակերպության վերջին որոշումներով ու մի շարք այլ գործոններով:
Brent տեսակինավթի գինը հունվարի 13-ին անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց 57 դոլարից բարձր էր, բայց հետո գները կրկին նվազեցին: Brent ապրանքանիշի մարտ ամսվա ֆյուչերսները վաճառվում էին 55 դոլարով:
«Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստումները լայն թափով շարունակվեն, հատկապես՝Չինաստանում և Հնդկաստանում, ապա ես ակնկալում եմ, որ երկրորդ եռամսյակի սկզբին նավթի գինը կհասնի 60 դոլարի», - al-Sharqiyaհեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Աբդ Ալ-Ջաբարը։
Նավթի գների դինամիկայի վրա ազդող որոշիչ գործոնների շարքում նախարարընշել էկորոնավիրուսային համաճարակը և դրա հետևանքով տարբեր երկրներում կիրառվող արգելափակումները:
Աղբյուրը՝ Reuters