Լուսանկարը՝ eldinero.com
Բոլիվիայում ստեղծել են աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը։ Այն գտվում է ծովի մակերևույթից 3700 մետր բարձրության վրա, Անկոտանգա համայնքի մերձակայքում: Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 100 ՄՎտ:
Արևային էլեկտրակայանը զբաղեցնում է 214 հա մակերեսով տարածք։ Տեղադրված է 300 հազար ֆոտովոլտային պանել:
Կայանի կառուցումը սկսվել է մի քանի տարի առաջ, իսկ դրա առաջին փուլն ավարտվել է 2019 թվականի սեպտեմբերին: Ավարտական փուլը պլանավորվել էր ավարտին հասցնել 2020 թվականի մարտին, սակայն այն կառուցվել է շուրջ մեկ տարի ուշացումով:
Բոլիվիան մտադիր է 2025 թվականին հրաժարվել գազային էլեկտրակայանների մեծ մասից՝ երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մինչև 70 տոկոսն ապահովելով այլընտրանքային աղբյուրներից:
Աղբյուրը՝ El Dinero/news.am