Հանածո էներգառեսուրսները Երկրի վրա կսպառվեն 50 տարի անց, կարծում է ՉԺՀ Հարավային տեխնոլոգիական համալսարանի նախագահ և Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Սյու Ցիկունը:
Գիտնականը նշել է, որ վերջին 250 տարիների ընթացքում աշխարհում հանածո էներգակիրների արդյունահանման ծավալների աճի պատճառով տեղի են ունեցել երեք արդյունաբերական հեղափոխություններ:
Հաշվի առնելով դա և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը՝ գիտնականը ակնկալում է առաջիկա կես դարի ընթացքում ածխաջրածնային ռեսուրսների սպառում: Առաջընթացի ներկա մակարդակը պահպանելու համար նա կոչ է անում սովորական հանածո էներգակիրները փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով:
Մասնավորապես, Սյու Ցիկունը խոսում է արևային էներգիայի մասին, որն, ըստ նրա, գրեթե անհնար է սպառել: Բացի այդ, նա առաջարկում է դիտարկել նաև ածուխն ու բնական գազը ջրածնային վառելիքով փոխարինելու հնարավորությունը։
Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ PIXABAY