Լուսանկարը՝ Չինաստանի ատոմային էներգետիկայի գործակալության
Հեֆեյում Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտի չին գիտնականները ջերմամիջուկային սինթեզի «Տոկամակ» ռեակտորում պլազմայի ջերմությունը պահելու առումով ռեկորդ են սահմանել։ Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ նրանց հաջողվել է այն 101 վայրկյան պահել 120 միլիոն աստիճան ջերմաստիճանում: Սարքավորումը երբեմն անվանում են «արհեստական արև»:
Չին գիտնականների այս ձեռքբերումը գերազանցեց պլազմայի ջերմաստիճանը 100 միլիոն աստիճանում 20 վայրկյան պահելու նախկին ռեկորդը: Ըստ Շենժենի Հարավային գիտության և տեխնոլոգիայի համալսարանի ֆիզիկայի բաժնի տնօրենի, դա կարևոր իրադարձություն է ջերմաստիճանը երկար ժամանակ կայուն մակարդակի վրա պահելու նպատակին հասնելու համար:
«Միջուկային սինթեզից ստացվող էներգիան ամենահուսալի և մաքուր էներգիան է», –ասել է Չինաստանի Xiamen համալսարանի Էներգետիկայի տնտեսագիտության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լին Բոքիանգը՝ հավելելով, որ եթե տեխնոլոգիան հնարավոր լինի կիրառել առևտրային ոլորտում, այն հսկայական տնտեսական էֆեկտ կունենա:
EAST-ի այս գիտափորձը Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի (ITER) նախագծի մի մանս է։ ITER-ը գլոբալ գիտական նախագիծ է, որն իր չափերով զիջում է միայն Միջազգային տիեզերակայանին և իրականացվում է Չինաստանի, Եվրամիության, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով։ Գիտափորձի հաջողությունը էական նշանակությոն կունենա ջերմամիջուկային սինթեզի հետագա կիրարկման ասպարեզում։
Աղբյուրը՝ Global Times