Ռեկորդ․ Չիուաուայում տեղադրվել է 18 990 արևային մարտկոց մեկ օրվա ընթացքում

21 Օգոստոս, 2018

«Մեքսիկան սահմանել է աշխարհի նոր ռեկորդ. մեկ օրվա ընթացքում տեղադրվել է արևային մարտկոցների առավելագույն քանակ», - ասել է WEF-ն սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում:

Այն հավելում է, որ «նրանք կառուցում են Լատինական Ամերիկայի ամենամեծ արևային կայաններից մեկը»՝ ցուցադրելով իտալական Enel Green Power ընկերության նկարները:

Այդ արևային կայանը «չափերով համընկնում է 2200 ֆուտբոլային դաշտի հետ» և «ի վերջո ունենալու է ավելի քան 2 միլիոն արևային մարտկոց», որոնք ավելի շատ էներգիա կլանելու համար արև են փնտրելու, ինչպես արևածաղիկներ:

«Այս կայանը կառուցվում է Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա անապատում», - շարունակում է կազմակերպությունը՝ նշելով, որ շինարարությունը ավարտվելու է այս տարվա վերջում և էներգիայով է ապահովելու 1,3 միլիոն բնակարան:

Այսպիսով Enel-ը սահմանել է ռեկորդ մեկ օրվա ընթացքում տեղադրված մարտկոցների ռեկորդային քանակով, իսկ Մեքսիկան մոտենում է մինչև 2024թ.-ը էներգիայի 35%-ը վերականգնվող աղբյուրներից ստանալու նպատակին:

Այլ լուրեր