Սառցաշերտերի հալչելը կարող է հանգեցնել Երկրի աշխարհագրական բևեռների տեղաշարժին

02 Հունիս, 2025
Պատկերը՝ Ashley Cooper via Getty Images

Կլիմայի փոփոխության հետևանքով սառցաշերտերի արագ հալչելը առաջիկա տասնամյակներում կարող է առաջացնել Երկրի աշխարհագրական բևեռների տեղաշարժ: Հետազոտության համաձայն, սառցե ծածկութի հալմանը և մոլորակի շուրջը օվկիանոսի զանգվածի վերաբաշխմանը համընթաց, հյուսիսային և հարավային բևեռները մինչև 2100 թվականը կարող են տեղաշարժվել 27 մետրով:

Ըստ գիտնականների, այս տեղաշարժը կարող է ազդել արբանյակների և տիեզերանավերի նավիգացիայի վրա: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ սառցաշերտերի և սառցադաշտերի հալումը կարող է ազդել նաև երկրագնդի զանգվածի բաշխման վրա և տեղաշարժել Երկրի բևեռները:

Նոր ուսումնասիրության մեջ  Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի  գիտնականներն օգտագործել են 1900-ից 2018 թվականների ընթացքում բևեռների շարժման տվյալները և սառցաշերտերի  հալման կանխատեսումները, որպեսզի հասկանան, թե որքան հեռու կարող են տեղաշարժվել բևեռները մարդու գործունեության հետևանքով կլիմայի փոփոխության տարբեր սցենարների դեպքում:

Մասնագետները կարծում են, որ ջերմոցային գազերի արտանետման վատագույն սցենարի դեպքում հյուսիսային բևեռը մինչև 2100 թվականը կարող է տեղաշարժվել  դեպի արևմուտք ավելի քան 27 մետր: Արտանետումների ավելի լավատեսական սցենարի դեպքում բևեռը կարող է 1900 թվականի իր դիրքից տեղաշարժվել 12 մ:

Աղբյուրը՝ Live Science

Պատկերը՝ Ashley Cooper via Getty Images

Այլ լուրեր