Բարձրաստիճան իրանական գեներալի սպանությունից հետո միջազգային Brent և ամերիկյան West Texas Intermediate (WTI) մակնիշի նավթի ֆյուչերսները հասել են ապրիլից մինչև օրս գրանցված ամենաբարձր ցուցանիշին:
Կարճաժամկետ պարտավորությունների ապահովումը և ագրեսիվ սպեկուլյատիվ գնումները հանգեցրին հում նավթի գնի կտրուկ աճի, երբ ԱՄՆ-ի կողմից ՌՕՈՒ հարվածի հետևանքով Բաղդադում սպանվեց Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Սոլեյմանին հանդիսանում էր իրանական քաղաքականության առանցքային գործիչներից մեկը, և նրա մահը մտահոգություն է առաջացրել կապված իրանական ուժերի կողմից հնարավոր վրեժխնդրության հետ:
Մինչ գների բարձրացումը շուկաները ապահովված էին առաջարկի և պահանջարկի ավանդական հիմունքներով, որոնք վերահսկում էին գները դեկտեմբերի 1-ից մինչև տարվա վերջ:
Աղբյուրը՝ Oilprice.com