Կլիմայի փոփոխությունը կարող է մեծացնել վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը

30 Մայիս, 2022
Պատկերը՝ iStock

Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ մինչև 2070 թվականը կենդանիների շրջանում հազարավոր նոր վիրուսներ կտարածվեն, և դա, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի կենդանիներից մարդկանց փոխանցվող նոր վարակիչ հիվանդությունների ռիսկը։

Սա հատկապես արդիական է Աֆրիկայի և Ասիայի համար. մայրցամաքներ, որոնք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եղել են թեժ կետեր՝ մարդկանցից կենդանիներին և հակառակը մահացու հիվանդությունների տարածման տեսանկյունից:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող են կաթնասունների ավելի քան 3000 տեսակներ գաղթել և փոխանակել վիրուսները հաջորդ 50 տարվա ընթացքում, եթե աշխարհը տաքանա 2 աստիճան Ցելսիուսով, ինչը, վերջին հետազոտությունների համաձայն, լիովին հնարավոր է։

Նրանք պարզել են, որ վիրուսների միջտեսակային տարածումը միայն կաթնասունների մոտ տեղի է ունենում ավելի քան 4000 անգամ: Թռչուններն ու ծովային կենդանիները չեն ներառվել հետազոտության մեջ:

Ջորջթաունի համալսարանի մասնագետ Գրեգորի Ալբերին նշել է, որ, քանի որ կլիմայի ազդեցությամբ վարակիչ հիվանդությունների առաջացումը, հավանաբար, արդեն տեղի է ունենում, աշխարհը պետք է ավելին անի դրա համար, որպեսզի ավելին իմանա այդ մասին ու պատրաստվի դրան։

Աղբյուրը՝ NBC News/Associated Press

Պատկերը՝ iStock


Այլ լուրեր