Հետազոտության տվյալներով աշխարհում բնակվում է 9700 տեսակի պատկանող շուրջ 50 միլիարդ թռչուն, այսինքն՝ յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում վեց թռչուն: Հետազոտությունը հիմնված է միլիարդավոր դիտումների վրա, որոնք գրանցվել են eBird առցանց հարթակում:
Մոլորակի վրա թռչունների քանակը գնահատելու համար նշված տվյալները վերլուծվել են իրական թեմատիկ ուսումնասիրությունների հիման վրա կազմված մասշտաբավորման ալգորիթմով՝ հաշվի առնելով այն տեսակները, որոնց հայտնաբերելու հավանականությունն ավելի մեծ է:
Որոշ տեսակների քանակը, օրինակ՝ սև լորը, կազմում է ընդամենը 100 թռչուն, իսկ կան տեսակներ, որոնց ներկայացուցիչները միլիոնավոր են: Չորս տեսակներ ընդհանրապես միլիարդներով են հաշվարկվում՝ տնային ճնճղուկը, եվրոպական սարյակը, օղակավոր ճայը ու ամբարի ծիծեռնակը:
Ըստ հետազոտողների՝ թռչունների պոպուլյացիայում գերակշռում են միայն մի քանի տեսակներ: Հետագա ուսումնասիրությունները կարող են վեր հանել հնարավոր պատճառները, թե ինչու են հենց այս տեսակների թռչունները ձեռք բերել զգալի առավելություն: Հարկ է նշել, որ թռչունների տեսակների 12 տոկոսի համաշխարհային պոպուլյացիան կազմում է 5000-ից ոչ ավել թռչուն:
Աղբյուրը՝ Newscientist/PNAS
Լուսանկարը՝ Տնային ճնճղուկ/©ptici.info