Չինաստանի կառավարությունը համաձայնեցրել է Տիբեթի ամենաերկար գետի՝ Յարլունգ Ցանգպոյի ստորին հոսանքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագիծը, որը կարող է էական ազդեցություն ունենալ գետի հոսանքով դեպի ներքև ապրող՝ Հնդկաստանի և Բանգլադեշի միլիոնավոր բնակիչների համար։
Նոր հէկը կկարողանա արտադրել երեք անգամ ավելի շատ էներգիա, քան այսօր արտադրում է աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը՝ «Երեք կիրճերը», որի տարեկան արտադրությունը կազմում է 100 մլրդ կվտ*ժ։
Տեղանքում գետի հունը սրընթաց իջվածք է 2000 մետր բարձրությունից 50 կմ կարճ հատվածի վրա՝ ինչն ինքնին ձևավորում է վիթխարի հիդրոէներգետիկ ներուժ, բայց նաև ստեղծում է բացառիկ մարտահրավերներ բարդ ինժեներական լուծումների առումով։
Ակնկալվում է, որ ամբարտակի կառուցման ծախսերը, ներառյալ ինժեներական լուծումները, զգալիորեն կգերազանցեն «Երեք կիրճերի» գինը, որն արժեցել է 254,2 միլիարդ յուան (34,83 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս գումարը ներառում էր 1,4 միլիոն մարդկանց տեղափոխությունը և ավելի քան չորս անգամ գերազանցում էր նախնական գնահատականը, որը կազմում էր 57 միլիարդ յուան:
Օգտագործելով Յարլուն Ցանգպո գետի հարուստ էներգետիկ ռեսուրսները՝ նախագիծը կխթանի տարածքում արևային և հողմային էներգետիկայի զարգացումը՝ ստեղծելով էկոլոգիապես մաքուր միասնական էներգետիկ բազա։
Ըստ Xinhua գործակալության՝ նախագիծը կարևոր դեր կխաղա ածխածնի արտանետումների բարձրացման և ածխածնի չեզոքության Չինաստանի նպատակների մեջ՝ խթանելով հարակից արդյունաբերությունները, ինչպիսիք են ճարտարագիտությունը և Տիբեթում աշխատատեղեր ստեղծումը։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ BBC/Getty Images