Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող իրեն առողջ սնունդ թույլ տալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ է,- ասել է նա:- Աճում է սովը, աճում է թերասնվողների, ինչպես նաեւ ճարպակալմամբ տառապողների քանակը»: Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետևանքով իրադրությունը լրջորեն վատթարացել է. այժմ ուտելիքի պակաս է զգում շուրջ 140 միլիոն մարդ:
«Միևնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում և օգտահանում պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի և շրջակա միջավայրի համար, ինչպես նաև տրիլիոնավոր դոլարներ են արժենում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Աղբյուրը՝ ՄԱԿ մամլո հաղորդագրություն