Գլոբալ տաքացման հետևանքով ծովի մակարդակի բարձրացման հետ կապված մտահոգություններն աճում են, ու ջրի վրա կլիմայի փոփոխությունների հանդեպ դիմացկուն քաղաքներ կառուցելու գաղափարը թափ է հավաքում: ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիրը, Bjarke Ingels Group, SAMOO (Samsung Group), Oceanix ընկերությունները համախմբել են ջանքերը Հարավային Կորեայում առաջին լողացող քաղաքը կառուցելու համար:
Նախագիծը ներկայացվել է դեռևս 2019 թվականին և ստացել է Oceanix Busan անվանումը, քանի որ նախատեսված է կառուցել հարավկորեական Բուսանի ափերի մոտ: Դրանք կլինեն մայրցամաքի հետ կապված երեք հսկայական լողացող հարթակներ, որոնց վրա կկառուցվեն բնակելի շենքեր, հանրային տարածքներ՝ ռեստորաններով, գիտական գոտիներ։ Ի դեպ, նախագիծը կարող է ընդլայնվել մինչեւ 20 կղզիներ՝ շատ ավելի մեծ տարածքով:
Սա կլինի ջրի վրա կայուն համայնքի առաջին նախատիպը: Միմյանց հետ փոխկապակցված հարթակների 6,3 հեկտար ընդհանուր տարածքի վրա կտեղավորվի 12 000 բնակիչ, յուրաքանչյուր շրջանը ընդհանուր օգտագործման 30000 – 40000 ք/մ տարածք կունենա: Լողացող հարթակները մայրցամաքի հետ կմիանան կամուրջներով՝ հանգստի, ստեղծագործական գործունեության և համերգների համար նախատեսված տարածքներով:
Շենքերը կկառուցվեն էկոլոգիապես մաքուր նյութերից, այդ թվում՝ փայտից, և դասավորված կլինեն հատուկ եղանակով՝ բնական օդափոխություն ապահովելու համար։
Նախագծի իրականացման մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։ Շինարարության առաջին փուլը կավարտվի մինչև 2027 թվականը։
Համայնքին էլեկտրաէներգիա կմատակարարվի արևային մարտկոցներից, ջերմոցներում սնունդ կաճեցվի, ջրի սպառումը կհասցվի նվազագույնի։
Աղբյուրը՝ Daily Mail
Պատկերը՝ CNBC