Հակամարտությունը կխարխլի նավթի շուկաները

01 Հոկտեմբեր, 2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառեցված հակամարտությունը» թեժացել է:

Պետք է հաշվի առնել, որ նավթային հարուստ պաշարներով հայտնի Ադրբեջանը՝ 7 միլիարդ բարել ապացուցված պաշարներ և մեծ քանակությամբ բնական գազ, ունի խոցելի խողովակաշարեր, որոնք անցնում են Հայաստանի սահմանից 10 մղոն հեռավորության վրա:

Ավելին, Վաշինգտոնը ամբողջովին կենտրոնացած է սպասվող առաջիկա ընտրություններով: Թուրքիան և Ռուսաստանը հակառակ կողմերում են (ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում): Եվրամիությունն էլ կլանված է Brexit-ի վերջնախաղով:

Խաղաղ կարգավորման հնարավորությունները թվում են մշուշոտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած արդար լուծում երկու կողմերի համար կհանգեցնի ցավալի փոխզիջումների: Այս պահին նման փոխզիջումները շատ ավելի քիչ հավանական են թվում, քան փոքր պատերազմը, որը կարող է ունենալ մեծ հետևանքներ:

Աղբյուրը` Bloomberg

Այլ լուրեր