Ford, General Motors և Stellantis (նախկին Fiat Chrysler Automobiles) ընկերությունների ղեկավարները աջակցել են ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշմանը՝ մինչև 2030 թվականը զրոյական արտանետումներով ավտոմեքենաների վաճառքը երկրում 40-50%-ի հասցնելու վերաբերյալ:
«Ford-ը, GM-ը եւ Stellantis-ն հայտարարում են մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների տարեկան վաճառքը 40-50%-ի հասցնելու իրենց համատեղ ձգտման մասին, որպեսզի երկիրը մոտեցնեն զրոյական արտանետումներով ապագային՝ Փարիզի կլիմայական համաձայնագրին համապատասխան», - հայտնել են ավտոկոնցեռնների ներկայացուցիչները։
General Motors-ը խոստացել է 35 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել էլեկտրական և ինքնակառավարվող մեքենաների արտադրության մեջ: Ford-ը ևս խոստացել է նույն նպատակով 30 մլրդ դոլար ներդնել: Իր հերթին, Stellantis-ը հինգ տարվա ընթացքում 35 մլրդ դոլար կներդնի նոր ռազմավարության մեջ, ինչպես նաև կկառուցի մարտկոցների հինգ նոր գործարան:
Աղբյուրը՝ CNBC