Մեկ կետը կլանում է նույնքան ածխաթթու գազ (CO2), որքան հազար ծառը։ Ծովային կաթնասունները նպաստում են նաև ջրիմուռների աճին, որոնք արտադրում են մոլորակի թթվածնի կեսը։ Այս մասին ասված է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի վերջերս հրապարակված հետազոտության մեջ։
«Կետերը կենսական կարևորություն ունեն մոլորակի համար։ Նրանք աշխատում են որպես պահեստարան CO2-ի համար և, երբ անկում են, ապա այդ գազը թողնում են օվկիանոսի հատակին։ Բացի այդ, կետերը պարարտացնում են օվկիանոսը, ինչի շնորհիվ ծաղկում են ջրիմուռները, որոնք կլանում են ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 40 տոկոսն ու արտազատում աշխարհի թթվածնի կեսից ավելին», - ասվում է ուսումնասիրության մեջ։
Բացի այդ, իրենց ուղղահայաց և հորիզոնական շարժումներով կետերն ակտիվացնում են ֆիտոպլանկտոնը՝ նպաստելով դրա աճին։ Կետերը նաեւ նպաստում են օվկիանոսում սննդային շղթայի պահպանմանը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է արդյունաբերական ձկնորսության պահպանման համար:
«Մեկ մեծ կետը կարող է պահպանել իր մարմնում մոտ 33 տոննա CO2-ի էկվիվալենտ։ Կետերի թվաքանակի վերականգնումը կօգնի բարելավել սննդային շղթաները օվկիանոսում և մեծացնել օվկիանոսի արտադրողականությունը՝ ներառյալ ածխաթթու գազի կլանումը», - հավելել են հիմնադրամում։
Ընդ որում, աշխարհի կետակերպերի համար ամենամեծ սպառնալիքը ձկնորսական ցանցերում հայտնվելն է: Ժամանակակից հետազոտությունների շնորհիվ ապացուցվել է, որ ձկնորսական ցանցերում տարեկան անկում է ավելի քան 300 հազար կետ ու դելֆին։
Ներկայում գրեթե բոլոր խոշոր կետերի պոպուլյացիաները ճնշված վիճակում են հայտնվել վերջին երկու հարյուրամյակների ընթացքում ինտենսիվ կետորսության հետևանքով։
Կետերի պես երկարակյացների համար, որոնք ունեն բազմացման դանդաղ շրջան, անխուսափելիորեն պահանվջում է մի քանի տասնամյակ՝ հասցված վնասը վերականգնելու համար: Որոշ խմբավորումներ դեռեւս կազմված են ընդամենը մի քանի հարյուր առանձնյակից և մնում են անհետացման եզրին:
Աղբյուրը՝ BBC Future Planet
Պատկերը՝ BBC Future Planet