Կլիմայի փոփոխությունը ռեկորդ է սահմանել վերջին 24000 տարում

10 Ապրիլ, 2023
Պատկերը՝ Popular Science/NASA

Արիզոնայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները վկայում են, որ մոլորակի վրա կլիմայի փոփոխության արագությունը 24 հազար տարվա ռեկորդ է սահմանել։ Այն համադրելի է Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում վերջին սառցե դարաշրջանի ժամանակի հետ: Ուսումնասիրություններում գիտնականները վերականգնել են ժամանակի ընթացքում կլիմայի փոփոխությունների հետագիծը: 

«Վերականգնումը բերում է այն ենթադրության, որ ներկայի ջերմաստիճաններն աննախադեպ են վերջին 24000 տարվա ընթացքում և վկայում է այն մասին, որ մարդու գործունեության արդյունքում առաջացած գլոբալ տաքացման արագությունն ավելի բարձր է, քան երբևէ»,- նշել են հետազոտողները:

Գիտնականներին եւս մեկ անգամ հաջողվել է հաստատել, որ գլոբալ փոփոխությունների հիմնական պատճառը ջերմոցային գազերի կոնցենտրացիայի ավելացումը եւ սառցաշերտերի նահանջն է:

Մարդկային միջամտությունն ավելի արագ տաքացման է հանգեցրել, քան տեղի է ունեցել վերջին 10000 տարվա ընթացքում: Ընդ որում, վերջին 150 տարվա ընթացքում փոփոխությունների մեծությունը զգալիորեն գերազանցում է վերջին 24.000 տարվա փոփոխության մեծությունն ու արագությունը: Գիտնականները մտավախություն ունեն, որ նման ուժեղ մարդածին ազդեցության դեպքում բնությունը չի հասցնում հարմարվել փոփոխվող պայմաններին: 

Հետազոտության ընթացքում վերջին սառցե դարաշրջանի ժամանակներից կուտակված խեցիներից բաղկացած նստվածքային ապարների հարյուրավոր նմուշներ են հավաքվել և չափվել են թթվածնի իզոտոպների զտամասերը: Ուսումնասիրվել է նաև կալցիումի, մագնեզիումի և այլ միացությունների պարունակությունը նստվածքներում:

Աղբյուրը՝ Business Standard   

Պատկերը՝ Popular Science/NASA


Այլ լուրեր