Image: Shutterstock
Համաձայն Վերականգնվող էներգիայի Միջազգային գործակալության (IRENA) վերջին վերլուծության 2018 թվականին վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատատեղերի քանակը ամբողջ աշխարհում գերազանցել է 11 միլիոնը: Այս ցուցանիշը համեմատվում է մաքուր էներգետիկայի ոլորտում 2017 թվականին գրանցված ցուցանիշի հետ՝ 10,3 միլիոն աշխատատեղ, ընդ որում այս աճը պայմանավորված է ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիայի աղբյուրների ճյուղերի ավելի լայն տարածմամբ:
Զեկույցում ընդգծվում է, որ ամեն տարի էլ ավելի մեծ թվով երկրներ են արտադրում, վաճառում և տեղադրում մաքուր էներգիայի ենթակառուցվածքներ, ընդ որում աճը այլևս չի սամանափակվում Չինաստանով, ԱՄՆ-ով և ԵՄ-ով:
Արևային էներգիայի ճյուղը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը աշխատատեղեր ստեղծելու հարցում, որը կազմում է վերականգնվող էներգիայի ոլորտի աշխատատեղերի մեկ երրորդը, քանի որ վահանակների մշակման և տեղադրման աշխատանքների ծավալը աճել է Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Բրազիլիայում. Ասիայի մասնաբաժինը կազմում է վերականգնվող էներգիայի ոլորտում ամբողջ աշխարհի աշխատատեղերի 60 %-ը կամ երեք միլիոն աշխատատեղ, որն էլ իր հերթին կազմում է ամբողջ արևային ճյուղի մոտ 90%-ը: