Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Շոգ եղանակի պատճառով հալչում է անգամ Արարատ լեռան մշտտնջենական ձյունածածկ հատվածը։
Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան ստորոտին գտնվող գյուղեր։
Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի հեղինակը տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինն է։ Վերջինս նշել է, որ նման երևույթի առաջին անգամ է ականատես լինում։
Նրա խոսքով, այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահպանվի, ապա 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա մշտապես ձյունածածկ հատվածներ չեն լինի։
Աղբյուրը՝ Hraparak.am