Photo Credit: Reuters
Պատմության մեջ առաջին անգամ չմշակված նավթի գները հայտնվել են բացասական հարթությունում: Անկումը զրոյից ներքև նշանակում է, որ վաճառողները փաստացի վճարում են գնորդներին, որպեսզի վերջիններս վերցնեն նավթը իրենց ձեռքերից:
«Սա հավասար է նրան, որ փորձես բացատրել ինչ-որ աննախադեպ, և, թվում է, թե անիրական բան», - արձագանքում են նավթի ոլորտի փորձագետները:
Ներկայիս գինը արտացոլում է մայիսյան, այլ ոչ թե հունիսյան պայմանագիրը, որը ավելի շատ է արտացոլում WTI գինն ընդհանուր առմամբ:Bloomberg հայտնում է, որ մայիսի և հունիսի միջև առկա տարբերությունը, որը կազմում է 60 դոլար մեկ բարելի դիմաց, ամենամեծ տարբերությունն էր իրար հաջորդող երկու ամիսների պայմանագրերի միջև՝ արտացոլելով այն, որ շուկան կարճաժամկետ հեռանկարում էականորեն թույլ է, քան սպասվում է ավելի ուշ հենց այս տարում:
Աղբյուրը՝ Fortune