FILE PHOTO: REUTERS/Brendan McDermid
Goldman Sachs վերանայեց 2020 թվականի նավթի գնի կանխատեսումները, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) և վերջինիս դաշնակիցները համաձայնության եկան ավելացնել նավթի արդյունահանման կրճատման ծավալները: Նավթարդյունահանողները՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի գլխավորությամբ, պայմանավորվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կրճատել նավթի արդյունահանումը լրացուցիչ 1 օրում 500 000 բարելով:
Բանկը վերանայել է Brent-ի գործարքային գնի իր 2020 թվականի կանխատեսումները՝ սահմանելով 63 դոլար 1 բարելի համար ի տարբերություն նախորդ կանխատեսման՝ 60 դոլար, ինչպես նաև բարձրացրել է West Texas Intermediate (WTI) գործարքային գինը՝ 58,5 դոլար՝ նախկին 1 բարելի դիմաց 55,5 դոլարի:
Բանկը վերանայել է իր կանխատեսումները նաև 2020 թվականի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ: Goldman-ը նվազեցրել է պահանջարկի կանխատեսումները մինչև 50 000 բարել մեկ օրում՝ վկայակոչելով համաշխարհային աճի չափավոր վերականգնման հեռանկարները: