Tesla Motors ընկերությունն ավարտել է Հարավային Ավստրալիա նահանգում աշխարհում խոշորագույն լիթիում իոնային Tesla Powerpack մարտկոցի տեղադրումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտկոցի սնուցումը կմիացվի մի քանի օրից եզրափակիչ թեստերի համար, որպեսզի հավաստիանան, որ մարտկոցը համապատասխանում է Հարավային Ավստրալիա նահանգի կառավարության և երկրի էներգետիկ շուկան վերահսկող ընկերությունների պահանջներին:
Սպասվում է, որ մարտկոցը կսկսի նահանգն էլոեկտրականությամբ ապահովել դեկտեմբերի 1-ից:
«Շնորհավորում են Tesla-ի թիմին և Հարավային Ավստրալիայի իշխանություններին, որոնք ջանասիրաբար աշխատել են ռեկորդային ժամկետներում այն պատրաստելու և տեղադրելու համար»,- հայտարարել է Twitter-ում ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
Tesla Powerpack-ը տեղադրված է Ջեյմսթաունից ոչ հեռու, այն կլիցքավորվի Hornsdale հողմակայաններից: Նախագծի արժեքը կազմել է մոտ 33 մլն դոլար: Մարտկոցը կաշխատի մշտապես և նահանգի էներգետիկ ենթակառուցվածքներին կաջակցի խափանումների դեպքում: