Հյուսիսային ծովում կկառուցվի աշխարհի առաջին արհեստական էներգակղզին

22 Մայիս, 2024
Պատկերը՝ State of Green

Բելգիան Հյուսիսային ծովում կկառուցի աշխարհում առաջին արհեստական կղզին՝ մոտ վեց հեկտար տարածքով, որի վրա կտեղակայի հողմային էլեկտրակայաններ։ Նրանք օֆշորային հողմակայանը կմիացնեն ափին գտնվող էլեկտրական ցանցերին։

Կղզին կանվանեն արքայադուստր Էլիզաբեթի անունով։ Այն կառուցելու մրցույթը շահել են Jan De Nul և DEME ընկերությունները։ Նրանք Բելգիայի ափից մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա կկառուցեն 3,5 ԳՎտ հզորությամբ ծովային հողմակայան։

Կղզու հիմքը կսկսեն կառուցվել 2024 թվականին։ Դրանից հետո՝ մոտ 2026 թվականին, կտեղադրեն բարձրավոլտ ենթակառուցվածքներ, որոնք հողմակայանից էլեկտրաէներգիա կմատակարարեն ցամաքային էլեկտրացանցերին: Ապագայում էներգետիկ կղզին կմիացնի Բելգիայի ցանցերը Մեծ Բրիտանիայի և Դանիայի հետ։

Աղբյուրը՝ Power Technology

Պատկերը՝ State of Green

Այլ լուրեր