2018թ. դեկտեմբերի 6-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը մասնակցեց 2018թ. Արևելյան Գործընկերության Բիզնես Ֆորումին, որը տեղի էր ունենում Ավստրիայում՝ Վիեննա քաղաքում: Կոնֆերանսը կազակերպվել էր Ավստրիայի՝ ԵՄ 2018թ. նախագահության առիթով:
B2B հանդիպումների ընթացքում, որը նպատակաուղղված էր Վերականգնվող էներգետիկայի էներգետիկ արդյունավետության ոլորտի գիտելիքների և տեսակետների փոխանակմանը ԵՄ անդամ պետությունների և ԵՄ վեց Արևելյան գործընկեր պետությունների ընկերությունների ներկայացուցիչների, փորձագետների և հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև, պարոն Պետրոսյանը հանդիպել է ավստրիական պետական պաշտոնյաների և ավստրիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Ավստրիայի Առևտրային պալատի տարածաշրջանային մենեջեր պարոն Մայքլ Անգերերը քննարկել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրի զարգացման ներկա վիճակն ու հնարավորությունները: Հանդիպման ժամանակ ANDRITZ HYDRO փոխնախագահ պարոն Նորբերթ Շվարցի հետ քննարկվել են նաև ԷԻՀ-ի հիդրոէներգետիկ մի շարք նախագծեր:
Ստորագրվել է Մտադրությունների մասին համաձայնագիր, որտեղ ANDRITZ HYDRO-ն արտահայտել է իր ցանկությունը մասնակցություն ունենալ Շնողի հիդրոէներգետիկ նախագծի կապիտալում և մատակարարել իր արտադրության հիդրոմեխանիկական և էլեկտրամեխանիկական սարքավորումներ այս նախագծի համար, տրամադրել թիմ սարքավորումների նախագծման, տեղադրման և գործարկման աշխատանքների համար, ինչպես նաև վերապատրաստել տեղական անձնակազմին, ովքեր օգնելու են սարքավորումների տեղադրման և գործարկման աշխատանքների ժամանակ և ովքեր շահագործելու են սարքավորումները հետագայում:
Տեղի են ունեցել նաև այլ հանդիպումներ Voith Hydro, Global Hydro Energy, Gugler Water Turbines և NiMBUC Geoscience ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ քննարկվել է այս ընկերությունների հնարավոր մասնակցությունը ԷԻՀ-ի նախագծերին: Հանդիպում է տեղի ունեցել նաև Ավստրիական Արտահանման Վարկային Գործակալության (OeKB) Արտահանման ծառայությունների հաճախորդների խորհրդատվության տնօրեն պարոն Ռայներ Դրեօի հետ, որի ժամանակ քննարկվել են ներդրումների քաղաքական ռիսկերի ապահովագրության և ֆինանսավորման մեխանիզմները: