Մեծ Բրիտանիայում մշակել են առագաստներով բեռնանավի նախագիծ՝ վառելիքի խնայողության համար

23 Հոկտեմբեր, 2023
Պատկերը՝ BBC/CARGILL

Միացյալ Թագավորությունում մշակել են չորաբեռների տեղափոխման բեռնանավ։ Ուժասարքի հետ միասին այն կունենա նաև ծալովի պոլիմերային առագաստներ, որոնց բարձրությունը 37,5 մետր է։ Նախագծողներն ակնկալում են, որ դա թույլ կտա կրճատել վառելիքի ծախսը, ինչպես նաև մթնոլորտ ածխածնի արտանետման ծավալները։

Pyxis Ocean բեռնանավը, որը մշակել է BAR Technologies բրիտանական ընկերությունը, առաջին փորձնական նավարկությունը կկատարի Չինաստանից Բրազիլիա։

Նշվել է, որ առագաստները թույլ կտան խնայել օրական 1,5 տոննա վառելիք և 30 տոկոսով նվազեցնել ածխածնի արտանետումների ծավալները բեռնանավի ծառայության ամբողջ ընթացքում:

Այժմ նավագնացության ոլորտին ամբողջ աշխարհում բաժին է ընկնում ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների  մոտ 2,1 տոկոսը կամ 837 մլն տոննա։

Մասնագետների կանխատեսումներով՝ 2025թ. նոր բեռնատարների կեսը կունենա այդպիսի առագաստներ։ Բայց, Clarksons Research ընկերության տնօրեն Սթիվեն Գորդոնի խոսքով, այդ տեխնոլոգիաները բոլոր նավերին չէ, որ հարմար կլինեն, քանի որ առագաստները կխանգարեն, օրինակ, կոնտեյներով բեռներ տեղափոխող նավերի բեռնաթափմանը։

Աղբյուրը՝ BBC

Պատկերը՝ BBC/CARGILL

Այլ լուրեր