Լուսանկարը՝ politic.am
Աշխարհում սննդամթերքի թանկացման հիմնական պատճառը հանդիսանում է բուսական ծագման վառելիքի արտադրության բումը։ Բազմաթիվ խոշոր էներգետիկ ընկերություններ այժմ այդ էներգիայի արտադրությամբ են զբաղված։ Սրանով պայմանավորված ավելացել է այն վառելիքի տեսակարար կշիռը, որն ստացվում է բուսական ու կենդանական ծագման ճարպերից։
Եգիպտացորենը, սոյան, արմավենու յուղը և շաքարավազը այն հիմնական մշակաբույսերն են, որոնց վրա կենտրոնանում են կենսավառելիք արտադրողները։ Դրանց նկատմամբ պահանջարկը աճել է ինչպես համաճարակի, այնպես էլ էներգետիկ ընկերությունների կողմից սպառման պահանջարկի աճի հետևանքով։
Վերջիններս, մասնավորապես ԱՄՆ-ում, ակտիվորեն վերակառուցում են նավթի վերամշակման ձեռնարկությունները՝ դրանք հարմարեցնելով «կանաչ» դիզելային վառելիքի արտադրության համար: Արդյունքում՝ եգիպտացորենի, ունդի և արմավենու յուղի գները համաշխարհային շուկայում ավելի քան կրկնապատկվեցին, իսկ շաքարավազի գինն աճեց 50% -ով:
Բացի այդ, սննդամթերքը թանկանում է բոլոր երկրներում, քանի որ ներկայում գործում են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նախագծերը։ Սա կարելի է անվանել հատուցում ժամանակին բնության անխնա շահագործման դիմաց։
Աղբյուրը՝ Bloomberg