Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են աշխարհում ամենահզոր բարձրջերմաստիճանային գերանցումային մագնիսը։
Փորձարկումների ժամանակ այն մագնիսական դաշտի լարվածության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հասցնելով այն 20 տեսլայի։ Հետազոտության ղեկավար Մարթին Գրինվալդի խոսքով՝ այս հաջող ցուցադրությունը թույլ կտա առաջ մղել աշխարհում առաջին ջերմամիջուկային էլեկտրակայանի կառուցման նախագիծը։
Ջերմամիջուկային սինթեզի համար ջերմաստիճանը պետք է հասնի միլիոնավոր աստիճանների, ու չկա նյութ, որը կդիմանա ռեակցիայի արտադրանքին։ Դրա փոխարեն առաջարկվում է առաջացող լարումները զսպել հզոր մագնիսական դաշտով։ Բայց գերանցումային մագնիսը չի դիմանա նման էլեկտրական բեռնվածություններին, իսկ ցածրջերմաստիճանային գերացումային մագնիսը բավական ծանրաշարժ է, և դրա աշխատանքի համար բարդ սարքավորումներ են պահանջում։
Նոր ցուցադրական սարքը, որն ստացել է SPARC անունը, թույլ է տալիս հասնել 20 տեսլա լարվածության և ունի ընդամենը երկու մետր տրամագիծ։ Նույն մագնիսական դաշտի ստեղծման համար ցածրջերմաստիճանային գերանցումային մագնիսից կպահանջվեր 40 անգամ ավելի մեծ տարածք։
Աղբյուրը՝ NBC News
Լուսանկարը՝ nbcnews.com