Ճապոնացի գիտնականները մտադիր են լուսնի վրա արհեստական ձգողականությամբ բազա հիմնել

22 Օգոստոս, 2022
Պատկերը՝ Takuya Ono/Kajima Co. Ltd

Կիոտոյի համալսարանի և Кajima ընկերության գիտնականները մտադիր են արհեստական ձգողականությամբ բազաներ հիմնել լուսնի և Մարս մոլորակի վրա։ Ծրագրի իրականացումը մոտ 100 տարի կտևի, իսկ առաջին նախատիպը լուսնի վրա կկառուցվի միայն մինչև 2050 թվականը։

Պրոֆեսոր Յոսուկե Յամասիկին ցուցադրել է տեսանյութ, թե ինչպիսի տեսք կունենան լուսնի ու Մարսի վրա տեղդրվելիք օբյեկները:  Հարթակը կկարողանա պտտվել բավականաչափ ուժով և արագությամբ՝ հասնելու այն ուժին, որն անհրաժեշտ է Երկրի ձգողականությունը մոդելավորելու համար: 

Յամասիկին բացատրել է, որ գաղափարը լուծում է տիեզերքի յուրացման հետ կապված պոտենցիալ բազմաթիվ խնդիրներ: Արհեստական ձգողականության օգնությամբ «գաղութարարները» կկարողանան խուսափել մկանների ատրոֆիայից, ոսկրային ամրության կորստից և այլ խնդիրներից, որոնք տիեզերագնացները հանդիպում են տիեզերակայաններում։

Աղբյուրը՝ The Asahi Shimbun

Պատկերը՝ Takuya Ono/Kajima Co. Ltd


Այլ լուրեր