Ռուսական լողացող ատոմակայանի մեծ ներուժը ածխածնի դեմ պայքարում

12 Նոյեմբեր, 2019

Russia's first floating nuclear power plant, the 'Akademik Lomonosov', is towed out of the St. Petersburg
shipyard where it was constructed, 2018. (AP Photo/Dmitri Lovetsky, File)

Ատոմային էներգիայի հարցերով զբաղվող «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի կողմից կառուցված, առաջինը իր տեսակի մեջ «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող ատոմակայանը անցյալ ամիս տեղակայվեց ռուսական Արկտիկայի հեռավոր Չուկոտյան թերակղզու նավահանգիստ քաղաք Պևեկում:

Այս նախագծի հաջողությունը կարող է հանգեցնել կտրուկ փոփոխությունների միջուկային էներգիայի օգտագործման եղանակներում այն տարածքներում, որտեղ անհնար է իրագործել ծրագրեր վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում, ինչպես նաև կարող է կանխորոշել նոր ձեռքբերումներ կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Անկասկած, անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում, և էկոլոգները հարցադրումներ անելու իրավունք ունեն: Սակայն, ինչպես ասել է ԱՄՆ միջուկային կարգավորման կոմիսիայի նախկին ղեկավար Դեյլ Կլայնը Լոմոնոսովի վերաբերյալ քննարկման ժամանակ. - «Սա ուղղակի ահաբեկման մարտավարություն է: Ուղղակի որպեսզի մարդիկ մտածեն ինչ-որ վթարի մասին: Իսկ դա չունի ոչ մի գիտական հիմք»:

Միջուկային էներգետիկայի դեմ աճող հակազդման պայմաններում, որն ուռճացվում է այնպիսի անհասկանալի տեխնոլոգիաների պատճառով, ինչպիսին Լոմոնոսովն է, խիստ անհրաժեշտ է իրական գնահատական տալ ատոմի դերին, որն այն ունենալու է կլիմայի աղետների կանխման հարցերում:

Միջուկային էներգիայի դրական կողմերը համանման են վերականգնվող էներգիայի դրական կողմերին. էներգիան արտադրվում է առանց ածխաթթու գազի մշտական արտանետման: Սակայն միջուկային էներգիան ունի կրիտիկական առավելություն վերականգնվող էներգիայի աղբյուրների նկատմամբ. այն չի ընդհատվում, այն խիստ մասշտաբային է և կարող է օրվա ընթացքում ադապտացվել էներգիայի պիկին և անկմանը: Այն շատ լավ համակցվում է ընդհատվող բնույթ ունեցող վերականգնվող աղբյուրների հետ՝ ապահովելով մաքրություն և ցանցի կայունությունը:

Քաղաքական գործիչները չպետք է ընկրկեն միջուկային էներգետիկայի վերաբերյալ խորը թյուրըմբռնումներից բխող ճնշումների դեմ: Ակտիվիստներին դուր է գալիս, թե ոչ, այս տեխնոլոգիան ներկայում հանդիսանում է միակը, որը խոստանում է սահմանափակել ածխածնի արտանետումները՝ միաժամանակ բավարարելով էներգիայի աճող պահանջարկը:

 

Այլ լուրեր