BMW-ն թողարկել է աշխարհում առաջին զրահապատ էլեկտրամեքենան

13 Նոյեմբեր, 2023
Պատկերը՝ BMW Press

BMW ընկերությունը  ներկայացրել է զրահապատ էլեկտրական «յոթնյակը»։ i7 Protection սեդանը և նրա վառելիքով աշխատող նմանակը` 7 Series Protection-ը, կարող են դիմակայել 7,62x54 R տրամաչափի փամփուշտներով կրակոցներին:

Բացի այդ, նրանք ավելի լավ են դիմակայում տարբեր տեսակի պայթյունների. ի լրումն հակաբեկորային երեսպատումների, որոնք թույլ չեն տալիս պայթուցիկի բեկորների ներթափանցումը մեքենայի սրահ, սեդաններում օգտագործում են հատուկ զրահ, որը նախատեսված է անօդաչուների հարձակումներից պաշտպանելու համար։

Նոր «յոթնյակների»  առանձնահատկությունը BMW Protection Core-ի կրող բջիջն է, որը մեքենաշինության պատմության մեջ առաջին անգամ պատրաստված է զրահապատ պողպատից։

Աղբյուրը՝ BMW Press

Պատկերը՝ BMW Press

Այլ լուրեր