Բելոյարսկի ԱԷԿ-ի ռեակտորը լիցքավորվել է MOX վառելիքի առաջին խմբաքանակով

07 Նոյեմբեր, 2022
Պատկերը՝ Rosenergoatom

Բելոյարսկի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի БН-800 ռեակտորը լիցքավորվել է MOX վառելիքի (Mixed-Oxide fuel) առաջին խմբաքանակով: Իր պատմության մեջ առաջին կապիտալ վերանորոգման արդյունքներով բլոկը բարեհաջող սկսել է աշխատանքը:

БН-800 ակտիվ գոտում լիցքավորված MOX վառելիքի խմբաքանակը բաղկացած է 18 ջերմաանջատիչ հավաքածուներից (ՋԱՀ): Վերջիններս պատրաստվել են լիցքաթափված ուրանի և պլուտոնի օգտագործմամբ:

Ի տարբերություն ատոմային էներգետիկայում օգտագործվող ավանդական հարստացված ուրանի՝ MOX վառելիքի հաբի արտադրման համար որպես հումք օգտագործվել է ուժային ռեակտորներում կուտակված պլուտոնի օքսիդը և լիցքաթափված ուրանի օքսիդը (ստացվում է ուրանի հեքսաֆտորիդի դեֆտորացման ճանապարհով (ՀՈւՀԴ)՝ հարստացման արտադրության այսպես կոչված երկրորդային «պոչեր»):

«Ռոսատոմի ռազմավարությունը, որն ուղղված է վառելիքով և արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներով երկբաղադրիչ ատոմային էներգետիկայի զարգացմանն ու միջուկային վառելիքի օգտագործման փակ ցիկլի ձևավորմանը, կօգնի լուծել մի շարք կարևորագույն խնդիրներ: Նախ՝ բազմակի անգամ կավելացնի ատոմային էներգետիկայի հումքային բազան: Երկրորդ՝ պահեստավորման փոխարեն կրկնակի կօգտագործվի (վերամշակումից հետո) օգտագործված միջուկային վառելիքը: Երրորդ՝ վառելիքային ցիկլում կներառվեն և կօգտագործվեն պահեստներում կուտակված ՀՈւՀԴ-ի և պլուտոնի պաշարները», - ընդգծել է ТВЭЛ բաժնետիրական ընկերության տեխնոլոգիաների զարգացման և միջուկային վառելիքի փակ ցիկլային արտադրության ստեղծման գծով փոխնախագահ Վիտալի Խադեևը։

Աղբյուրը՝ NUCNET

Պատկերը՝ Rosenergoatom

Այլ լուրեր