Ծովային սնկատեսակը ոչնչացնում է պլաստիկե աղբը

15 Հուլիս, 2024
Պատկերը՝ The Ocean Cleanup

Ծովի ուսումնասիրման Նիդեռլանդների թագավորական ինստիտուտի գիտնականները բացահայտել են միկրոօրգանիզմ, որը կարող է վերամշակել պլաստիկե թափոնները, որոնք հայտնվել են ծովի ջրերում։ Վերջինս կոչվում է Parengyodontium album։ Այն ծովային այլ միկրոբների նման ապրում է օվկիանոսում կուտակված պլաստիկե աղբի արտաքին բարակ շերտերում։

Բացահայտումը կատարվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում պլաստիկե աղտոտվածության մակարդակը պարզելու նպատակով իրականացված մոնիթորինգային գիտարշավի ժամանակ։ Լաբորատոր հետազոտությունները պարզել են, որ P. Album-ը վերամշակում է պոլիմերային մասնիկները՝ դրանք վերածելով ածխաթթու գազի՝ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ներքո։ Գիտնականները նաև պարզել են, որ հայտնաբերված սնկատեսակը կարող է սկսել պլաստիկե աղբի վերամշակումը, հենց որ վերջինիս հասնեն արևի ճառագայթները։ Սա նշանակում է, որ օվկիանոսային մեծ խորություններում այս սնկատեսակը չի կարող իրականացնել պլաստիկի քայքայում, սակայն գիտնականները հույս ունեն, որ կան այլ միկրոբներ ևս, որոնք, ապրելով օվկիանոսային մեծ խորություններում, սնվում են պլաստիկով։ 

Աղբյուրը՝ Royal Netherlands Institute for Sea Research

Պատկերը՝ The Ocean Cleanup

Այլ լուրեր