Մորդովիայի համալսարանի մասնագետները ներկայացրել են եզակի շինանյութ՝ ինքնախտացող, չփոքրացող, մանրահատիկ բետոն, որը մի շարք բնութագրերով երկու անգամ գերազանցում է ավանդական ծանր բետոնին։
Մշակման համար օգտագործվել են մեքենայական ուսուցման եղանակներ, որոնք հնարավորություն են ընձեռել ստեղծել բարելավված հատկություններով բետոն։ Հավաքվել և վերլուծվել է ընդարձակ տվյալների բազա՝ ներառյալ ցեմենտի խառնուրդների ավելի քան հազար տարբեր բաղադրություններ:
Նոր խառնուրդը ներառում է պորտլանդական ցեմենտ, քվարցի ավազ և բարդ օրգանական հանքային հավելում. այն պարունակում է մակերեսային ակտիվ նյութեր, մետաղագործական արդյունաբերության թափոններ և նստվածքային ապարներ: Ջրի հետ խառնվելիս նյութը ավտոմատ կերպով սեղմվում է և փոխհատուցում կծկման դեֆորմացիաները, ինչը զգալիորեն բարելավում է դրա շահագործման հատկությունները:
Մշակումը բնութագրվում է ցածր թափանցելիությամբ, բարձր ամրությամբ և գերազանց կոռոզիոն դիմադրությամբ. արդյունքում այն կարող է ծառայել 150-200 տարի: Միաժամանակ, խառնուրդի արժեքը 10-15%-ով ցածր է առկա անալոգներից:
Արհեստական բանականության կիրառումը ոչ միայն բարելավել է բետոնի հատկությունները, այլև հնարավորություն է ընձեռել ստեղծելու մոնիտորինգի համակարգ, որն ի վիճակի է կանխատեսել նյութի բնութագրերի փոփոխությունները, երբ դրանք հասանելի են դառնում: Դա բաղադրության և արտադրության տեխնոլոգիաների հետագա օպտիմալացման համար հնարավորություն է բացում:
Աղբյուրը՝ ՏԱՍՍ
Պատկերը՝ Yelena Afonina/TASS