Volkswagen ID.3 հեչբեքից էլեկտրական շարժիչը զարգացնում է 204 ձիաուժ, սակայն դրա հետ մեկտեղ բավական կոմպակտ է եւ կարող է տեղավորվել սպորտային պայուսակի մեջ, գրում է Motor-ը։
Նոր էլեկտրաշարժիչը, որը ստեղծվել է Volkswagen Group Components ստորաբաժանման կողմից, ստացել է APP 310 մակնշումը եւ շուտով իր գործածությունը կգտնի Volkswagen ID.3 հեչբեքի մեջ։ Դրա անվան մեջ APP հապավումը նշում է անվասռնու երկայնքով տեղադրված լինելը, իսկ 310-ը առավելագույն պտտող պահն է։ Էլեկտշարժիչը կարտադրվի գերմանական Կասել քաղաքում Volkswagen-ի գործարանում։ Դրա ռոտորը եւ ստատորը կթողարկվեն Զալցգիտերում։
Volkswagen-ը ծրագրում է Կասելում տարեկան 500 000 էլեկտրաշարժիչ արտադրել, իսկ 2023-ից գերմանական հարթակին կմիանա չինական գործարանը՝ Տյանցզինում, որի օգնությամբ թողարկման ծավալը կմեծացնեն՝ հասցնելով մինչեւ 1,4 միլիոն օրինակի։ Շարժիչը ստեղծողների հպարտության առարկան այն փաստն է, որ 150 կիլովատանոց էլեկտրական շարժիչի քաշը կազմում է ընդամենը 90 կգ, եւ նա այնքան կոմպակտ չափեր ունի, որ հեշտությամբ տեղավորվում է սովորական սպորտային պայուսակում։
Աղբյուրը՝ news.am