Ճապոնիան կփորձի տիեզերքից արեգակնային էներգիա փոխանցել Երկիր

24 Հուլիս, 2023
Պատկերը՝ Nikkei Asia/ Kyoto University

2025 թվականին Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փորձարկումներ կանցկացնի՝ ուղեծրում արտադրվող էլեկտրաէներգիան Երկիր փոխանցելու նպատակով: Այս էներգիան փոխանցելու համար նախատեսվում է օգտագործել միկրոալիքները։

Չնայած արեգակնային ֆերմաներն արդեն լայնորեն կիրառվում են Երկրի վրա, սակայն դրանք դեռ չի կառուցվել մոլորակի սահմաններից դուրս։ JAXA-ն Կիոտոյի համալսարանի հետ համատեղ նախատեսում է ուղեծրում արեգակնային ֆերմայի փորձարկումներ իրականացնել արդեն 2025 թվականին։

Առաջին կայանքը կտեղադրվի ուղեծրում՝ Երկրի մակերևույթից 36 000 կմ հեռավորության վրա, իսկ արտադրված էլեկտրաէներգիան փոխանցվի Երկիր: Հաջորդիվ այդ էներգիան կարող է հեշտությամբ վերածվել էլեկտրաէներգիայի: Այս տեխնոլոգիան արդեն փորձարկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից 2022 թվականին՝ Scope-M նախագծի շրջանակներում։ Սակայն, այս մեթոդը մի թերություն ունի՝ էներգիայի կորուստը:

2009 թվականին ճապոնացի հետազոտողներն արդեն ցույց են տվել մոտ 30 կմ բարձրության վրա լողացող օդապարիկից Երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու հնարավորությունը: Այն ժամանակ էներգիայի սպառումը շատ ցածր էր: Ստացված էներգիան բավարար էր միայն սմարթֆոնը լիցքավորելու համար։      

Այնուամենայնիվ, վերջին տարիներին իրականացվել են միկրոալիքների միջոցով էներգիայի փոխանցման նոր փորձարկումներ, մասնավորապես՝ 50 մ հեռավորության վրա էներգիայի ավելի մեծ փոխանցում խթանելու նպատակով:

Ակնհայտ է, որ տիեզերքից 36 000 կմ հեռավորության վրա մեծ ծավալով էներգիա փոխանցելը իսկական հեղափոխություն կլինի էներգետիկայի ոլորտում: Սկզբնական շրջանում նախնական փորձարկումներին կմասնակցեն մի քանի ոչ մեծ արբանյակներ, որոնք գտնվում են երկրի մակերեւույթից մի քանի հարյուր կիլոմետր բարձրության վրա:   

Աղբյուրը՝ Nikkei Asia

Պատկերը՝ Nikkei Asia/ Kyoto University

Այլ լուրեր