Վերջերս ՌԴ Կառավարությունը հավանություն է տվել մի շարք որոշումների, որոնք վերաբերվում են երկրի Հեռավոր Հյուսիսի նախագծերին մասնակցել ցանկացող ընկերություններին և ներդրողներին տրամադրվող նոր տնտեսական օգուտներին և սուբսիդիաներին:
Կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանի հիմնական տնտեսական շահերը արկտիկական տարածաշրջանում երկուսն են:
Առաջինը հեղուկ բնական գազի արտադրությունն է, որը «մոտակա 15 տարիների ընթացքում կարող է Ռուսաստանին դարձնել հեղուկ բնական գազի համաշխարհային շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը»:
Երկրորդ, Ռուսաստանը մեծածավալ ներդրումներ է կատարում Հյուսիսային ծովային ճանապարհում, որը նախատեսված է ոչ միայն արկտիկական բնական ռեսուրսներին Ռուսաստանի հասանելիությունը ապահովելու, այլև Եվրոպական Միություն ուղարկվող չինական ապրանքների համար ծովային միջանցք ստեղծելու համար: Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը նրանց կապող գլխավոր տրանսպորտային զարկերակում ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:
Բացի տնտեսական ասպեկտից, այս քաղաքականությունը պարզորոշ մատնացույց է անում այդ հեռավոր, սակայն բնական ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում Ռուսաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Աղբյուրը՝ Oilprice.com by Jamestown Foundation