Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են գերբարակ ճկուն թաղանթ, որը մարմնի ջերմությունը վերածում է էլեկտրական էներգիայի։
«Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև էլեկտրոնային չիպերի սառեցման համար՝ օգնելով սմարթֆոններին եւ համակարգիչներին ավելի արդյունավետ աշխատել»,- նշել են գիտնականները։
«Դրանք կարելի է տեղադրել մաշկի վրա, որտեղ դրանք կարող են մարդկային մարմնի և շրջակա օդի ջերմաստիճանների տարբերությունը վերածել էլեկտրականության»,- ասել է պրոֆեսոր Չժի-Գան Չենը, որը գլխավորել է հետազոտական խումբը։
Թաղաթի արդյունավետության գնահատման նպատակով գիտնականներն իրականացրել են թեստ։ Նրանք պատրաստել են ոչ մեծ գեներատոր А4 ֆորմատի թերթից և դրա վրա էլեկտրոդներ են դրել արծաթե մածուկից, որը միացվել է չափիչ սարքին։
Մաշկին հպվելիս գեներատորը արտադրել է 1,2 միլիվատ հզորությամբ էլեկտրաէներգիա մաշկի և շրջակա օդի 20 Քելվին տարբերության պարագայում։ Այս մակարդակը ընդգծում է տեխնոլոգիայի պոտենցիալը, նշել են գիտնականները։
Աղբյուրը՝ Science Daily
Պատկերը՝ Mohamed Hassan/Pixabay