Սաուդյան Արաբիայի վրա հարձակման հետևանքով պատճառվել է պատմության մեջ խոշորագույն վնասը

16 Սեպտեմբեր, 2019

A global economic asset. Photographer: Fayez Nureldine/AFP/Getty Images

Էներգիա արտադրող Saudi Aramco պետական ընկերությունը մեկ օրվա ընթացքում կորցրել է 5,7 միլիոն բարել նավթահումք Աբկաիկեում նավթի մշակման աշխարհի խոշորագույն ձեռնարկության և Խուրայսեյում թագավորությունում երկրորդը իր մեծությամբ նավթի հանքահորի վրա անուօդաչու 10 սարքերի հարձակումից հետո՝ շաբաթ օրը:

Պատճառված վնասը գերազանցում է 1990թ. օգոստոսին քուվեյթյան և իրանական նավթի կորուստները, երբ Սադամ Հուսեյնը հարձակվեց իր հարևանի վրա: Միջազգային Էներգետիկ Գործակալության տվյալներով պատճառված վնասը գերազանցում է նաև 1979թ. իսլամական հեղափոխության ժամանակ իրանական նավթի կորուստների ծավալը:

«Պատմականորեն շուկայի համար նավթի կայուն աղբյուր հանդիսացող սաուդյան ենթակառուցվածքների խոցելիությունը հանդիսանում է նոր պարադիգմա, որի հետ բախվելու է շուկան», - նշել է սինգապուրյան վերլուծաբան Վիրենդրա Չաուխանը:

Խնդրին քաջատեղյակ մասնագետների կարծիքով Սաուդյան Արաբիան կարող է վերականգնել դադարեցված նավթի արդյունահանման ծավալների զգալի մասը ընդամենը մի քանի օրվա ընթացքում, իսկ ամբողջ ծավալով արդյունահանելու համար կպահանջվի շաբաթներ: Արդյունքում վերջինս ավելի կցնցի նավթի շուկան և ստվեր կգցի Aramco-ի կողմից բաժնետոմսերի աշխարհի խոշորագույն առաջնային տեղաբաշխման նախապատրաստության վրա:

 

Այլ լուրեր